Դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ հայտարարությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով։
Հիշեցնենք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և սպասվող տեղումները, դպրոցներում դասերը հետաձգվել էին՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։