Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է. Զելենսկի

Ուկրաինայի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվում է՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերն աշխատում են մեր կառավարությունների միջև համաձայնագրի նախագծի վրա։ Դա համաձայնագիր է, որը կարող է լրացնել մեր հարաբերությունները, և որ ամենակարևորն է, որ դա աշխատի: Ես հույս ունեմ հասնել արդյունքի՝ արդար արդյունքի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն էլ հայտնել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթվանից ակտիվ աշխատանք կսկսի՝ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: Նրա խոսքով՝ Կիևնն անվտանգության կոնկրետ երաշխիքներ է ուզում։
Ստեֆանչուկը հավաստիացրել է, որ Ուկրաինան ձգտում է հնարավորինս շուտ կազմակերպել Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: