ԱՄՆ-ը բանաձևի նախագիծ կներկայացնի ՄԱԿ՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին

ԱՄՆ-ը ՄԱԿ բանաձևի նախագիծ կներկայացնի՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին: Reuters-ը ծանոթացել է նախագծի տեքստին և հայտնում է, որ այն տարբերվում է Ուկրաինայի և եվրոպական կողմի պատրաստած փաստաթղթից, որը քվեարկության է դրվելու փետրվարի 24-ին:
Ըստ գործակալության՝ ամերիկյան կողմը ցավակցություն է հայտնում հակամարտության ընթացքում մարդկային կորուստների համար, նշում, որ «ՄԱԿ-ի հիմնական նպատակը խաղաղության և անվտանգության պահպանումն է», ինչպես նաև «հակամարտությունների խաղաղ կարգավորումը»։
Բանաձևը «կոչ է անում հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը, հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տևական խաղաղության»։
Reuters-ի տվյալով՝ Ռուսաստանն առաջարկել է փոփոխություն կատարել այս պարբերության մեջ և ընդգծել հակամարտության հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը «լավ քայլ» է որակել ամերիկյան բանաձի նախագիծը։ Վասիլի Նեբենզյան հավելել է՝ եթե իրենց առաջարկած ուղղումն ընդունվի, Մոսկվան կողմ կքվեարկի փաստաթղթին։