«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։
Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին:
«Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող շարունակել արդյունավետորեն ծառայել որպես Շոն Կոմբսի փաստաբան», – գրել է նա միջնորդության մեջ:
Ռիկոն նաև ավելացրել է, որ հրաժարվելու իր որոշումը թույլ կտա գործը շարունակել և դատավարությունը սկսել առանց հետաձգման:
2024-ի սեպտեմբերի 17-ին Քոմբսին ձերբակալել են այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղադրանք են առաջադրել: P. Diddy-ին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով՝ շանտաժի, մարդկանց թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով և մարդկանց մարմնավաճառության նպատակով տեղափոխելու համար: