Սուրեն Քոսակյանը դարձել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի հաղթող

ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա - Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարութունը:
Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ղազախ մարզիկ Ալիխան Կադիրգալիին:
Նշենք նաև, որ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցուհի Մոնիկա Արզումյանը Junior -59 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը: