Երևանի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են. քաղաքապետարան
Երևանի քաղաքապոտարանից հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Այդ թվում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձյան մաքրման աշխատանքներ: Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը՝ ապահովելով քաղաքի բնականոն կյանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։