Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Փոքր Վեդիի դպրոցի կառուցմանը

Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որոնց շնորհիվ կառուցվել է Փոքր Վեդիի դպրոցը, ինչպես նաև հանրային բազմաթիվ այլ կառույցներ: