Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը

Փետրվարի 25-ին` ժամը 09:30-ին, ԱԺ-ում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:
Նույն օրը կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: Նիստի ընթացքով պայմանավորված՝ ասուլիսը կկայանա 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում: