Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Շոլցը գրել է X սոցիալական ցանցում։
«Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ։ Եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ»,- պնդել է նա։