Բախվել են 2 «BMW»-ները և «Hyundai»-ը․ վերջինի՝ ազգությամբ վրացի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Լիպարիտ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Սեյրան Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Թեյմուրազ Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թեյմուրազ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։