Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածից Մեղրի տանող բոլոր ճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհները, Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզում, Մասիս, Մարտունի և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք), Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան, Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։