Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը, հավաքելով 14,850 միավոր, դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ:
Ավելի վաղ որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը (օղակներ):