Գողության դեպք՝ Արարատի մարզում․ վնասը կազմում է մոտ 800 հազար դրամ

Փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դիմիտրով գյուղում աղավնիներ են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վաչագան Խ․-ն հայտնել է, որ գիշերը օգտվելով տան բակի չցանկապատված լինելու հանգամանքից, մուտք են գործել բակ և այնտեղ գտնվող աղավնիների բնի դռները վնասելով բացել են և գողացել մոտ 60 թև աղավնի՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի նյութական վնաս, իսկ աղավնիների բնի մոտ կապված իր շունը իրեն անհայտ հանգամանքներում սատկել է։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։