Մեր նպատակը եզրափակիչ հասնելն է. Ֆլիկի արձագանքը ՉԼ-ի վիճակահանությանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները։
«Կապտանռնագույնների» մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի «Բենֆիկան»։
«Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան։ Բոլորին սպասվում են միայն բարդ հանդիպումներ։ Հնարավո՞ր է «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումը եզրափակիչում։ Նախ մենք պետք է հասնենք եզրափակիչ։ Դա մեր նպատակն է։ Բայց առաջին հերթին պետք է խաղանք «Բենֆիկայի» դեմ, իսկ դա շատ լավ թիմ է», – Armsport-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ընթացքում։
«Բարսելոնան» և «Ռեալը» հայտնվել են փլեյ-օֆֆի տարբեր հատվածներում և կարող են հանդիպել միայն եզրափակիչում։ 1/8 եզրափակչում «սերուցքայինները» կմրցեն «Ատլետիկոյի» դեմ։