Փրկարարներն ուղղել են բեռնատարները․ավտոճանապարհը երթևեկելի է

Փետրվարի 21-ին՝ ժամը 12:04-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք և փակել ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են Mercedes-Benz մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։
Փետրվարի 21-ին՝ ժամը 15:30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև դիրք է ընդունել և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։
Փետրվարի 21-ին՝ ժամը 18:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են MAN մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։