32-ամյա վարորդը թունելում «BMW»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Կարապետյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։