ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցում բռնկված հրդեհի մարումից անմիջապես հետո այն նորոգվել է (ֆոտո)

Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։