Ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ. «Զվարթնոց» օդանավակայան

Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ: Այդ մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։