Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Յոհանեսբուրգում «Քսանյակի խմբի» արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարներին։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համակարգմանը։
Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին: