Երևանի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են. քաղաքապետարան

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:
Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերին և աստիճանահարթակներին: