Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է

Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է մարտի 14-ը ներառյալ։
Հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասը հատկացվել է իգական սեռի դիմորդներին։
Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 23-ը ներառյալ:
Ուսման տևողությունը 6 ամիս է։