Հայաստանի բասկետբոլի ընտրանին Տիրանայում հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ալբանիային: Հանդիպումը կայացավ Տիրանայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային քառորդում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարողացավ առավելություն ստանալ և այն պահել մինչև քառորդի ավարտը` 17:22: Ալբանիայի ընտրանին ակտիվ երկրորդ քառորդ անցկացրեց, սակայն թիմերը մեծ ընդմիջման գնացին 33:47` հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:
Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, որը պահպնեց մինչև խաղի ավարտը:
Ալբանիա-Հայաստան` 70:91:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը երկրորդն է: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջինը` Ալբանիան է: