Նորք Մարաշում բեռնատարը չի կարողանում արգելակել և բախվում է կայանած մեքենաներին (տեսանյութ)

Այսօր Երևանում տեղացած առատ ձյան պատճառով կոլապս է առաջացել, ավտոբուսները չեն երթեկել, քաղաքացիները կանգառներում ժամերով սպասել են հանրային տրանսպորտին։
Երևանում և մարզերում տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ և խցանումներ։
Համացանցում կադրեր են հայտնվում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցած վթարիներից, ինքնավթարներից։
Հերթական դեպքն է տեղի ունեցել Նորք Մարաշում։ Բեռնատարը չի կարողացել արգելակել և բախվել է կայանած մեքենաներին։