Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան․ ՏԿԵՆ

Ժամը 23։30֊ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ու ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կաշխատեն ամբողջ գիշեր՝ արտակարգ ռեժիմով»,- գրել է նա։