Շարունակվում են ձյան տեղումները․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում շարունակվում են ձյան տեղումները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Մարտունու ավտոճանապարհները ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: