«GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտակայքում «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1962 թ.)։