ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին, հայտնում են պաշտպանի գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Իր հերթին, Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։