Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․
«Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է:
Միսիան կատարված է, գովազդն ապահովված է,
Շոուների ընտրված ձևաչափն էլ՝ դատապարտված է»:
Թեև Մարտուն Գրիգորյանն անուն չի նշել, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը՝ Վարդան Ղուկասյանի և իր թինապահի ձերբակալման մասին է։
Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ևս մասնակցելու է մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին ՝ ընդգծելով, որ չի ներկայացնելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը։