Փոփոխություններ` «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում:
Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1535-Ա և ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1645-Ա որոշումներում՝ նշելով, որ 2025 թվականից սկսած վճարումներն իրականացվելու են 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում։
Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերը նշված՝ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված վճարումներն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» բյուջետային նոր ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում: