Լոգանքի ընթացքում տաք ջրից վատացել է․ մանրամասներ՝ 22-ամյա կնոջ մահվան դեպքից

«Սրտի հետ խնդիր ուներ, տաք ջրից վատացել է և տեղում մահացել։ Դին հայտնաբերել է ամուսինը։ Խելոք, աշխատող, շատ լավ ընտանիք էին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Աղձք գյուղի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանը։
Վարչական ղեկավարը նաև պատմեց, որ մահացածն ապրում էր ամուսնու և որդու հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի:
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել էին հարազատները՝ մահացած վիճակում: