Դեսպան Հակոբյանը Վահիդ Ջալալզադեի հետ քննարկել է հյուպատոսական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ հյուպատոսական, խորհրդարանական և իրանցիների հարցերով տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են հյուպատոսական ոլորտում համագործակցության հարցեր, երկուստեք ընդգծվել է միջմարդկային կապերն ակտիվացնելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերին՝ կողմերը կարևորել են հյուպատոսական հարցերով խորհրդակցությունների անցկացումը:
Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցությունն առավել զարգացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը: