Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Iveco» բեռնատարն ու «Volkswagen»-ը. կան վիրավորներ

Փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ո․, ծնված 1960 թ․) և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ․ Բ․, ծնված 1960 թ․)․ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 1981 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1983 թ․) և Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։