Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու անվտանգության կանոնները
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս:
ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև.
- Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
- Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
- Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
- Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ
- Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
- Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։