Ալավերդի-Վանաձոր ճանապարհին «KIA»-ն շրջվել է․ փրկարարները ուղղել և հոսանքազրկել են այն

Փետրվարի 19-ին` ժամը 18:58-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբայր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին KIA մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 1990 թ․) շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և սահմանազատել տարածքը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։