Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածները թաղապետարանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան: ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։
Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․ «Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: