Ձյուն, բուք․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փետրվարի 20-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ -Միրաք ճանապարհահատվածներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: