Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուշադրություն
Փետրվարի 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ին առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։