Մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ

Վրաստանի Առաջին ալիքի հարցմանն ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են.
«Ինչպես բազմիցս հաստատել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, մենք միանշանակ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հեռուստաալիքը ՀՀ ԱԳՆ-ին էր դիմել Աբխազիայում փետրվարի 15-ին «այսպես կոչված նախագահական ընտրություններին» պաշտոնական Երևանի վերաբերվելու մասին հարցով։