Ռեալի երկու խաղացողներ ցանկանում են հեռանալ․ ինչ է պատահել

Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Արդա Գյուլերը և Էնդրիկը ցանկանում են հեռանալ «արքայական» ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդները անհանգստացած են խաղային պրակտիկայի բացակայությունից և իրենց անտեսված են զգում թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կողմից։
Transfermarkt-ը Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո, իսկ Էենդրիկին՝ 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվող մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլայն փոխանցման հեղինակ։ Գյուլերն իր ակտիվում ունի «Ռեալի» կազմում անցկացրած 27 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։