Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մեկնում է արձակուրդ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 8 աշխատանքային օր և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 4-20-ը ներառյալ:
2․ Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: