Պեսկովը խոսել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ բովանդակային նախապատրաստումը։ ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պայմանավորվել ենք անմիջապես սկսել դրա համար կոնկրետ բովանդակային նախապատրաստություն»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կրեմլ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։