«Գյումրին»՝ ձյան վոլեյբոլի ՀՀ չեմպիոն

Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ:
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը:
Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են ԲՊՀ-ին և արժանացել չեմպիոնի կոչմանը: Լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄՄ-ի թիմը: