ՆԳ նախարարը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հյուրընկալել է աշակերտների

Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից:
Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարն ու աշակերտները միմյանց գիրք են նվիրել։
Աշակերտները ՆԳ նախարարի հետ քննարկել են նախարարության իրավասության շրջանակներին, կրթությանը, պետական ինստիտուտների կայացմանը վերաբերող հարցեր։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ հատկապես աշակերտների համար այս փուլում կրթությունը հենասյունային նշանակություն ունի նոր որակի պետություն-քաղաքացի հարաբերությունների ձևավորման և դրանով իսկ, թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար ռազմավարական արդյունքներ ապահովելու համար։
Աշակերտների հետ քննարկվել են նաև նրանց մասնագիտական նախասիրությունները։ Հանդիպումն անցել է ջերմ, անմիջական մթնոլորտում։