ԵԽԽՎ-ում ՀՀ-ի հարցերով համազեկուցողն ու Ալեն Սիմոնյանը ժողովրդավարության մասին են զրուցել

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ:
Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: