«Առինջ գոլդ»-ի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Առինջ գոլդ»-ի խաչմերուկում բախվել են «Toyota» մակնիշի և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում Է վարորդների և վիրավորի ինքնությունը։