Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին․ մանրամասները հայտնի են

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: