Խորհրդարանական ընդդիմությունը կմիանա՞ Հովիկ Աղազարյանի նախաձեռնությանը

ArmLur.am-ը հայտնել էր, որ ՔՊ-ից սկանդալային կերպով հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտադիր է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում։
Պատգամավորը ArmLur.am-ի հետ զրույցում չի էլ հերքում սա, միայն նշում է, թե իր առաջիկա ծրագրերի մասին չի ցանկանում խոսել։
Հավելենք՝ որպեսզի ԱԺ-ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ, անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։
ArmLur.am-ը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, եթե Հովիկ Աղազարյանը նման գործընթաց սկսի, կմիանա՞ն նրաք նախաձեռնությանը։
Սեյրան Օհանյանն էլ արձագանքեց՝ երբ հստակ տեղեկություն լինի իմպիչմենթի գործընթացի մասին, իրենց ֆրակցիան կքննարկի և որոշում կկայացնի։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ արձագանքեց՝ «ապրիլիմեկյան կատակների համար դեռ շուտ է»։