Հոգնել եմ Գվարդիոլայի դեմ խաղալուց. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից առաջ խոսել է անգլիական թիմի իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Ես հոգնել եմ Գվարդիոլային իմ առջև տեսնելուց: Ես դեռ կարծում եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է, բայց ես հոգնել եմ նրա դեմ խաղալուց: Բայց միշտ հաճելի է նրան դիտելը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Գվարդիոլայի սաների տնային պարտությամբ՝ 2։3 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 19-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: