Հայրապետյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ։
«Հանդիպմանը կարևորեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով ընդլայնելու և զարգացնելու շուրջ՝ ապահովելով նոր հնարավորություններ երկու երկրների համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,- ասված է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։