Ինչպե՞ս է Մարտունիում պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը

Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանի առողջական վիճակն այս պահին կայուն է։
«Դրական դինամիկա կա, գնում ենք առաջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ հոգևորականը վերակենդանացման բաժանմունքում չէ, բայց շարունակում է հիվանդանոցում մնալ։
«Բարդ է ասել, թե երբ դուրս կգրվի, բուժման փուլում է»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, և կա տուժած։